կարևոր
376 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-09 21:07

Անասունները սահմանամերձ գյուղերում ոչ միայն զանգվածային մորթի են ենթարկվում, նաեւ գտնվում են թշնամու սպառնալիքի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անասունները սահմանամերձ գյուղերում ոչ միայն զանգվածային մորթի են ենթարկվում, նաեւ գտնվում են թշնամու սպառնալիքի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյուղացիները դժգոհում են անասնակերի սակավությունից, որի պատճառը ոչ միայն երաշտն է, այլ թշնամուն անցած գյուղացիների արոտավայրերը: Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում պարբերաբար եւ բավական մեծ հաճախականությամբ նույն պատկերի ենք ականատես լինում:

Թշնամին շարունակում է հրդեհել սահմանամերձ արոտավայրերը: Գեղարքունիքի մարզի Կութ եւ Սոթք գյուղերի հարեւանությամբ գտնվող արատավայրերի խոտի մի մասը թշնամին այրել է, մյուս մասը անասունները արդեն հասցրել են ուտել, իսկ այրված խոտի տարածքում մնացած խոտը անասունները չեն ուտում: Ադրբեջանցիները հրդեհել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարեւանությամբ, Նորաբակ գյուղից Ազատ տանող ճանապարհա-հատվածը: Ադրբեջանական դիրքն էլ այդ հատվածի անմիջական հարեւանությամբ է: Թշնամին մառախլապատ եղանակին կրակում է եւ հովիվների համար վտանգավոր է անասուններին արոտավայր տանելը: Ոռոգման ջուրը նույնպես անցել է թշնամու վերահսկողության տակ: Խոտի տուկ գյուղացին չի կարողանում գնել , գները հասել են 2000-ից 2200 դրամի:

Տնտեսագետի խոսքով Գյուղացիները մի տուկ խոտի դիմաց, նախկին 1000, 1500 դրամի փոխարեն վճարում են 2000-ից 2500 դրամ, մտավախություն կա, որ այդ գները դեռ կբարձրանան: Շատերը խուճապահար մորթում կամ վաճառում են անասունները, նախկինի համեմատ էժան գներով, օրինակ՝ մի անասունի դիմաց նախկին 200 հազար դրամի փոխարեն վճարում են 90 հազար դրամ: Սա կարող է պատճառ դառնալ, որ մինչեւ 2022թ. անասնագլխաքանակը կարող է կիսով չափ նվազել, իսկ գները կրկնապատկվել: Անասունների նվազումը կնպաստի նաեւ կաթնամթերքի դեֆիցիտի, ինչը կրկին թանկացումների պատճառ կարող է դառնալ, ձեռներեցը գյուղացուց բարձր յուղայնությամբ, բայց ցաձր գներով ձեռք է բերում կաթ, սակայն այդ կաթն էլ խանութներ ու սպառողին հասնում է այլ կերպ՝ վաճառվում է ցածր յուղայնությամբ եւ բարձր գներով: Անասունները սահմանամերձ գյուղերում ոչ միայն զանգվածային մորթի են ենթարկվում, նաեւ գտնվում են թշնամու սպառնալիքի տակ:

Կութ գյուղում վերջերս թշնամին 80 գլուխ անասուն էր գողացել, նաեւ մի քանի անասուն կրակի տակ է հայտնվել եւ վիրավորվել: Տեղի բնակիչները հայտնվել են փակուղու առաջ:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։