կարևոր
400 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 19:58

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։