09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները ժամանակավորապես կանխիկ չեն վճարվի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայ Փոստը»։
«Սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած «Հայ Փոստը» ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»։