կարևոր
592 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 17:00

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է տվել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է տվել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը սեպտեմբերի 9-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Yerkirmedia.am-ի զրույցում ասաց մարզպետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Քրիստինե Պողոսյանը:

«Դիմումը կարող է հաստատվել կամ մերժվել եռօրյա ժամկետում: Պատճառները, թե ինչու է հրաժարական տվել՝ չեմ կարող ասել»,- նշեց Պողոսյանը:

Աշխատանքային գործունեություն

Թևոնյանը 1985-1987 թթ. եղել է Արտաշատի պահածոների գործարանում որպես տեխնոլոգ, իսկ 1987-1991 թթ. նշանակվել Արարատի պահածոների գործարանի արտադրամասի պետ: 1991-2020 թթ. ղեկավարել է Երասխի գինու գործարանը:

Մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ից: