15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Առավոտյան եղա Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու էնդոկրինոլոգիական բաժանմունքում բուժում ստացող ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Նրան Նորք մարաշ բժշկական կենտրոնից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ինֆարկտը ստանալու 9-րդ օրը: Իսկ նախօրեին՝ Քանաքեռ Զեյթուն ԲԿ՝ արդեն պրեկոմայով է տեղափոխվել: Կալանավոված բժշկի թույլտվությամբ հրապարակում եմ նաեւ դիաբետի տվյալները՝ նրա շաքարը 20 է եւ չի իջնում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Այնպիսի տպավորություն է, որ բժիշկների վրա ճնշում կա գործադրված, որի արդյունքը այն է, որ ուրբաթ օրը կալանավայր գնացած հիվանդը կոմայով չորեքշաբթի տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Եւ այս իրավիճակում ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել ՀՀ առողջապահության նախարարի վարքագծի վրա. մարդ, որ պարտավոր է առողջապահության ոլորտի առանցային անհատականությունների գոնե առողջությամբ հետաքրքրվել, բայց նա չի տեսակցել, չի հետաքրքրվել, չի այցելել պարոն Չարչյանին:
Հիմա իրավական մասը՝ Չարչյանը կալանավորված է այն հիմքով. որ լինելով Իզմիրլյան հիվանդանոցի տնօրեն կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործով անցնող վկաների վրա: Բայց Չարչյանի մասով նախաքննությունը վաղուց ավարտվել է եւ գործը գտնվում է դատարանում. հետեւաբար՝ նախաքննությանը խոչընդոտելու հիմքն ուղղակի վերացել է: Եւ ստացվում է՝ քաղաքական հրամայական է՝ Արմեն Չարչյանին պահել բանտում:
Բացի այդ, Չարչյանը խիստ անհանգստացնող տեղեկություն փոխանցեց մեր զրույցի ընթացքում. նա ասաց, որ իրեն խոշտանգում են, քաղաքական հալածանքներ են իրականացնում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով, ով ազդել է ինչպես վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանի, այնպես էլ դատավոր Լուսինե Աբգարյանի վրա. Ավելին՝ հուլիսի սկզբին կայացած դատական նիստի օրը Ջհանգիրյանը հանդիպել է Լուսինե Աբգարյանի հետ: Սա խիստ մտահոգիչ իրավիճակ է և ես իհարկե խոսեցի նաեւ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ով կատարյալ անհեթեթություն որակեց իր մասնակցությունը նման գործընթացներին: Այս իրողությունները հաշվի առնելով. Կարծում եմ՝ անհապաղ պետք է Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոփոխվի, քանի որ ակնհայտորեն մարդն ունի առողջական լուրջ խնիրներ եւ կարող են լինել ամենաանցանկալի հետեւանքներ»: