կարևոր
520 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-09 15:04

Վարագա Սուրբ Խաչի տոնը այս տարի կնշվի սեպտեմբերի 26-ին

Վարագա Սուրբ Խաչի տոնը այս տարի կնշվի սեպտեմբերի 26-ին

Խաչին նվիրված մեր ազգային՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը այս տարի սեպտեմբերի 26-ին է։ 

Տերունական Խաչափայտի մասունքը սեպտեմբերի 25-ին կրկին կվերադառնա իր երբեմնի տուն՝ Նոր Վարագավանք՝ հանդիպելու Տիրոջ ընտրյալ ժողովրդին։

Ժամը 21։00-ին կսկսվի գիշերային հսկման արարողությունը։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի անդաստանի կարգ։

Ավարտին «Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա բացօթյա համերգով։

Հայտնի է, որ չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։ Այժմ այն գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և տարին մեկ անգամ է գալիս Տավուշ աշխարհ։