կարևոր
610 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 14:32

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։ Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվ են գործել Քաջարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։