Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Ալ. Բլոկի անվ դպրոցի տնօրենը զրկվել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրից:
Դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին: