կարևոր
595 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-09 13:37

Գերմանիայի հավաքականի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Էդինբուրգում

Գերմանիայի հավաքականի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Էդինբուրգում

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի ինքնաթիռն անցած գիշեր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից գերմանական Ֆրանկֆուրտ վերադառնալիս վթարային վայրէջք է կատարել Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում, հաղորդում է Բունդեսթիմի պաշտոնական թվիթերյան էջը։

Օդանավը Ռեյկյավիկից օդ է բարձրացել առանց ուշացման, սակայն Շոտլանդիայի օդային տարածքում վթարային ազդանշան է արձակել եւ չնախատեսված վայրէջք կատարել Էդինբուրգում։ Ուղեւորներին ոչ մի վտանգ չի սպառնում։ Սպասվում է, որ այսօր թիմը կվերադառնա Գերմանիա։

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Գերմանիայի հավաքականը իսլանդացիներին հաղթել է 4։0 հաշվով եւ 15 միավորով J խմբի առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող Հայաստանի հավաքականը հետ է 4 միավոր։