27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Սեպտեմբերի 7-ին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Հրանտ Եպիսկոպոսյան) համագործակցության հուշագրեր է ստորագրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (գործադիր մարմնի պատասխանատու` Արա Զոհրաբյան) և «Գրոմ սեքյուրիթի» սահմանափակ պատասխանատվության ընկերության (տնօրեն` Վարդևան Հակոբյան) հետ:
«Զարթոնքի» հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է պահեստազորի ու գործող սպաներին մատուցել որակյալ, մատչելի և որակյալ իրավաբանական ծառայություն, ինչպես նաև աշխատանքային ու հասարակական հարթակներում ապահովել նրանց պաշտպանվածությունը:
Շիրակի մարզում ԱԱԾ պահեստազորի սպաների միության աշխատանքների կոորդինատոր Վարդևան Հակոբյանի «Գրոմ սեքյուրիթիի» հետ Հայաստանում ու արտերկրում իրականացվելու է պահնորդական գործունեություն: Աշխատանքներում ներգրավվելու են ուժային կառույցների պահեստազորի աշխատակիցները: Համաձայն ՀԿ կանոնադրության, գործունեությունից ստացված եկամուտն ուղղվելու նրանց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
Պահնորդական ծառայությունում աշխատելու ցանկություն ունեցող անձանց առաջարկում ենք կապ հաստատել մեզ հետ: Պահնորդական ծառայության անհրաժեշտություն, ինչպես նաև մեր ծրագրերին աջակցելու պատրաստակամություն ունեցող տնտեսվարողներին, աշխատանքային գործունեություն ծավալող կազմակերպություններին, հաստատություններին առաջարկում ենք համագործացություն: Մեր հասցեն է` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]):