կարևոր
373 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 12:06

ԱՄՆ պատքարտուղարությունում Կովկասի հետ կապված հարցերը կհամակարգի Էրիկա Օլսոնը

ԱՄՆ պատքարտուղարությունում Կովկասի հետ կապված հարցերը կհամակարգի Էրիկա Օլսոնը

Էրիկա Օլսոնը, որն աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական, նշանակվել է Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, պատասխանելով Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին վերջերս պետքարտուղարության համակարգում կադրային նոր նշանակումների վերաբերյալ:

Օլսոն մինչ այս նշանակումը զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով: «Այս պաշտոնյաները միացել են գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին պետքարտուղարության դիվանագիտական նշանակումների բնականոն գործընթացի ներքո»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը իր գրավոր պատասխանում:

Բացի Օլսոնից, ըստ պետքարտուղարության, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի նոր նշանակումներն են դեսպան Դերեկ Հոգանը՝ որպես փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալ, Ռոբին Դանիգանը ՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ և Գաբրիել Էսկոբարը՝ որպես Հարավային Կենտրոնական Եվրոպայի և հանրային դիվանագիտության ու մամուլի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ:

«Մենք ոգևորված ենք այս անձանձ նշանակման կապակցությամբ, քանի որ նրանք հսկայական փորձառություն և որակ են հաղորդում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար կազմին»,- նշել է պետքարտուղարության մամլո ծառայությունը: