կարևոր
1171 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-09 10:40

Արոնյանը Ֆիշերի շախմատի մրցաշարում բաժանում է 5-7-րդ տեղերը

Արոնյանը Ֆիշերի շախմատի մրցաշարում բաժանում է 5-7-րդ տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկած Ֆիշերի շախմատի խոշոր մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, ապա պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

Առաջին օրը կայացած 3-րդ տուրում նա հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Լևոն Արոնյանը վաստակելով 1,5 միավոր, այժմ բաժանում է 5-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որն ունի 2,5 միավոր:

Այսօր տեղի կունենան 4-6-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը նախ կմրցի 2-րդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 5-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի իր հայրենակից, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ, որը 1 միավորով բաժանում է 8-9-րդ տեղերը: Վեցերորդ մրցակիցը ամերիկացի Վեսլի Սոն է: