կարևոր
907 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 10:29

ԵՄ-ն կարող է հեռացնել Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից

ԵՄ-ն կարող է հեռացնել Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից

Եվրոպական Միության խորհուրդը որոշել է սահմանափակել համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկը՝ դուրս թողնելով 6 երկիր: Այս մասին գրում է Schengenvisainfo կայքը: Պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Որոշումն ավարտուն տեսքով կհրապարակվի շաբաթվա վերջին:

ԵՄ-ում Reuters գործակալության աղբյուրները հերթական անգամ հրապարակել են այն երկրների ցուցակը, որոնք, ամենայն հավանականությամբ, ցուցակից կհեռացվեն չորեքշաբթի, երբ ԵՄ-ի խորհուրդը կհավաքվի ցուցակը քննարկելու համար: Դա կտարածվի հետեւյալ երկրների վրա.

  1. Ալբանիան
  2. Հայաստանը
  3. Ադրբեջանը
  4. Բրունեյը
  5. Ճապոնիան
  6. Սերբիան

Ապահով երկրների ցանկից բացառումը նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում վերականգնել մուտքի սահմանափակումները տվյալ երկրներից ժամանող ճանապարհորդների համար, որոնց ավելի վաղ թույլատրվել էր առանց սահմանափակումների այցելել ԵՄ և Շենգեն գոտու երկրներ:

Սահմանափակումները կարող են ներառել թեստավորում, կրկնակի թեստավորում, կարանտին կամ ընդհանրապես մուտքի արգելք չպատվաստված անձանց համար: