կարևոր
538 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 10:12

Սևան-Երևան ճանապարհին բախվել են «Honda»-ն և «MAN»-ը. կան վիրավորներ

Սևան-Երևան ճանապարհին բախվել են «Honda»-ն և «MAN»-ը. կան վիրավորներ

Սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան բազմաթիվ տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Հաղորդագրության համաձայն`Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ-ում բախվել են «Honda» և «MAN» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։