կարևոր
1015 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-09 00:19

Մեզ էլի հաջողվեց շեղել, կամ, փաստորեն, Փաշինյանն ուղիղ բանակցում է Թուրքիայի հետ․ Քրիտինե Վարդանյան

Մեզ էլի հաջողվեց շեղել, կամ, փաստորեն, Փաշինյանն ուղիղ բանակցում է Թուրքիայի հետ․ Քրիտինե Վարդանյան

Մեզ էլի հաջողվեց շեղել, կամ, փաստորեն, Փաշինյանն ուղիղ բանակցում է Թուրքիայի հետ։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսօրվա ամբողջ լրահոսը սեպտեմբերի 21-ի միջոցառման մասին Փաշինյանի ասած հիմարությունն է։ Մինչդեռ դրա արդյունքում չափազանց կարևոր հանգամանք վրիպեց մեր ուշադրությունից։

Փաշինյանն այսօր ուղիղ հայտարարել է, որ Թուրքիայի հայտարարություններում տեսնում է Թուրքիայի հետ երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։

Հիշեցնեմ, որ մեզ հայտնի հետպատերազմյան բոլոր հայտարարություններում Թուրքիան Հայաստանին է ներկայացրել հետևյալ նախապայման-պահանջները.

  • ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
  •  հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից
  •  կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ
  •  Տրամադրել միջանցք Սյունիքով

Ինչպես ինքներդ եք հասկանում, անգամ շատ ուզենալու դեպքում այդ հայտարարություններում «դրական ազդակներ», «երկաթուղին վերագործարկելու հնարավորություն»չես գտնի։

Ուրեմն մեր երկրի դե ֆակտո ղեկավարին հասու են այլ, ոչ հրապարակային հայտարարություններ ու ազդակներ, որոնք ինքը դրական է գնահատում։ Կարող ենք ենթադրել, Հայաստանի ամենաթույլ վիճակում, բոլորիցս գաղտնի ընթանում են հայ-թուրքական բանակցություններ։ Մնում է հասկանալ ինչ գին ենք այս անգամ պատրաստվում վճարել «երկաթուղու վերագործարկման» համար»։