24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին այցելել են ադրբեջանական գերությունից երեկ ազատ արձակված և Հայաստան վերադարձած 2 քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրասենյակից։
«Տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվի առողջական վիճակը:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ»։
Հիշեցնենք, որ երեկ վերադարձած 2 գերին հուլիսի 14-ին Սեւ լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին:
Արթուր Նալբանդյանի ու վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ կապը կորել էր հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ էին կատարում: