COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 8-ի դրությամբ կազմել է 221 միլիոն 936 հազար 662:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացել է 4 միլիոն 586 հազար 188 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 40 միլիոն 280 հազար 94 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 650 հազար 532-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 96 հազար 718-ի, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքներից մահացածների թիվը երկրում կազմել է 441 հազար 441:
Աշխարհում վարակվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 միլիոն 914 հազար 237 հիվանդացած, մահացել է 584 հազար 108 մարդ: