27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Լիխթենշթայնի հավաքականին:
Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ ամբողջ առաջին կեսի ընթացքում և տիրում էր նախաձեռնությանը: Սակայն հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվում իրացնել գոլային պահերը: Ընտրանին ըստ վիճակագրության 73 տոկոս առավելություն ուներ: Միայն խաղակեսի ավելացված րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Երկրորդ կեսում էլ նույն զարգացումներն էին` հավաքականը տիրում էր գնդակին և գրոհներ կազմակերպում, սակայն դրանք հստակ եզրափակող չկար: Ընդամենը մի քանի բացառիկ հակագրոհներից մեկի ժամանակ Լիխթենշթայնը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նոա Ֆրիկը:
Խաղն ավարտվեց՝ Հայաստան-Լիխտենշտեյն`1:1: