կարևոր
1507 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 22:08

Հայաստանում մեկնարկել է BUISSUP գլոբալ ֆորումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ապագայում Հայասատանին էներգետիկ անկախություն եւ մինչեւ 10 անգամ ավելի էժան էլեկտրաէներգիա ապահովելու նախագծով Հովակ Էներջի ընկերությունը Buissup գլոբալ ֆորումին ներկայացնում է իրենց նախագծած նոր տիպի արեւային էլեկտրակայանի նախնական տարբերակը:

Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրված ավելի քան երկու հարյուր հայ երիտասարդ Դիլիջանում են՝ մասանակցելու Buissup գլոբալ ֆորումին:

Կրթական եւ քննարկումային այս հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է: Մասնակիցներն այստեղ 7 օր շարունակ ներկայացնելու են սեփական նախագծերը. գուցե հաջողվի դրանք իրականացնելու համար գործընկերներ ձեռք բերել, քանի որ այնտեղ են լինելու նաեւ խոշոր ընկերությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հաջողած ստարտափ նախագծերի զարգացմանը նպաստող հիմնադրամների ներկայացուցիչներ:

Հայասատանում IT ուղղվածությամբ տուրիզմի զարագացմանն է ուղղված Տիգրան Ավագյանի եւ իր թիմի նախագծած ստարտափը: Այն հասանելի կլինի աշխարհի բոլոր ծայրերից եւ հնարավորություն կտա օնլայն այցելուներին՝ շրջել Հայաստանի թանգարանններում, պատմամշակութային արժեք ներկայացնող տեսարժան վայրերում, ինչպես նաեւ ծանոթանալ բազմադարյա պատմությանը:

Երիտասարդ ձեռնարկատերերը միջոցառման շնորհիվ հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնել իրենց նախագծերը: Իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կկարողանան սեփական բիզնես գաղափարները սեպտեմբերի 20-ին ներկայացնել Հայկական բիզնես ֆորում 2021-ում, որին կմասնակցեն սեփական բիզնեսի զարգացմամբ հետաքրքրված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ ներդրողներ:

Մանրամասները՝ Ալիս Մելքոնյանի տեսանյութում։