կարևոր
1615 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 21:43

ԱՀԿ-ն հորդորում է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն

ԱՀԿ-ն հորդորում է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն, ուստի դիմակ կրելու ռեժիմը պետք է պահպանել: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Պետք է հասկանալ, որ պատվաստանյութերը հիմա, ցավոք, չեն կարող կանխել հիվանդանալը, ինչը նշանակում է, որ մարդ կարող է վարակվել: Այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք պահպանել դիմակի ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը»,- ասել է նա:

Վույնովիչը հավելել է, որ պատվաստված անձինք մեծամասամբ թեթև են տանում կորոնավիրուսի վարակը, երբեմն անգամ՝ առանց ախտանշանների: