կարևոր
367 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 21:24

Շրջանառվող տեղեկությունները իրականություն են դարձել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Շրջանառվող տեղեկությունները իրականություն են դարձել:

Ջրային կոմիտեի արդեն նախկին ղեկավարը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Կարեն Սարգսյանի թեկնածությանը միաձայն իրենց հավանությունն են տվել գործադիրի ներկայացուցիչները:

Իսկ Շիրակի մարզը հավանական է, որ շուտով կրկին կմնա առանց մարզպետ. այդ պաշտոնին նշանակված Հովհաննես Հարությունյանը կմասնակցի Գյումրու քաղաքապետի ընտրություններին: Առաջադրվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից:

Ի դեպ, 2017 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր էր, համայնքների խոշորացման օրինագիծը խորհրդարանում քննարկելու ժամանակ վիճարկում էր գործընթացի էֆեկտիվությունը, ըստ էության, թերահավատորեն վերաբերվելով դրան: Հատկանշական է, որ կառավարության ներկայացուցիչը կրկին Վաչե Տերտերյանն էր:

Նոր զարգացումներին տեղյակ է՝ Ալինա Սիմոնյանը։