կարևոր
517 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 21:10

Հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի բնակարաններից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի բնակարաններից մեկում

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել է բնակարանի (մոտ 64 քմ) շքամուտքը և հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը՝ մասամբ և ջերմահարվել է ննջասենյակը: