կարևոր
349 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 20:32

Առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

441 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 37 համայնք: Կառավարությունը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին, որով համայնքների խոշորացման հերթական փուլն է իրականացվելու: Գործընթացի ավարտից հետո Հայաստանում կունենանք 77 համայնք եւ Երեւանը: Դրանցից 8-ը կլինի ազգային փոքրամասնություններով բնակեցված:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նշել է, որ այդ նոր խոշորացված համայնքներում կնշանակվեն համայնքային ընտրություններ: Համաձայն նախագծի` ավագանիները կունենան ընդդիմադիրներ այնպես, ինչպես Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում:

Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, շեշտել է, որ որեւէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում:

Սակայն, Հայաստանի համայնքների միության նախագահի կարծիքով, այս փոփոխություններն արմատական են՝ նաեւ անկանխատեսելի հետեւանքներով: 

Միաժամանակ, այն Հայաստանում ժողովրդավարության ու «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքներից երկրորդի ընտրություն է նշանակում:

Այսպիսով, ըստ Էմին Երիցյանի, համայնքների խոշորացման հետեւում տեսանելի չէ Հայաստանում տեղական ժողովրդավարության կամ ապակենտրոնացման ամրապնդման նպատակը: Հարցը համարվեց հրատապ եւ այն կընդգրկվի Ազգային Ժողովի արտահերթ նիստտի օրակարգում` սեպտեմբերի 24-ին քննարկելու համար:

Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։