կարևոր
589 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 19:40

Մահացել է Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը

Մահացել է Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը

ԱՄՆ-ում, 84 տարեկանում, կանքից հեռացել է անկախության ջահակիր, Ազգային Միացյալ Կուսակցության հիմանդիրներից Շահեն Հարությունյանը: Այս մասին հայտնել է Հարությունյանի թոռնիկը։

«Ցավալիորեն, չեմ կարող կիսվել անձնական՝ պապ ու թոռ հարաբերություններից ինչ-որ հետաքրքիր պահերով, քանի որ իրադարձությունների, հեռավորության և պատմության բերումով անձնական շփման հնարավորություն այդպես էլ չունեցա:

Բայց, պապիկս ինձ համար եղել ու լինելու է իմ մտքերի ուղեկիցը, ընկերը, հույսն ու ուժը:

Եվ թերթելով հայոց պատմության էջերը, առանձնացնեմ պատմության իմ համար ամենակարևոր շրջաններից մեկի՝ 1960-ականների անկախական շարժման ծննդի ժամանակաշրջանը:

1966թ.-ի ապրիլի 24-ին, Խորհրդային կոմունիստական, բռնապետական իրականության մեջ հիմնվում է Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ): Հիմնադիրներն էին՝ Խորհրդային բանտերում ծանոթացած և այնուհետ անկախության պայքարի դուրս եկած 3 ընկերներ՝ Շահեն Հարությունյանը, Հայկազ Խաչատրյանն ու Ստեփան Զատիկյանը: ԱՄԿ-ն ամբողջ ԽՍՀՄ-ում միակ հակակոմունիստական, անկախական կուսակցությունն էր: Կուսակցության անդամները հայտնաբերվում և բանտարկվում էին: Այդուհանդերձ անկախոթյան գաղափարներն օր-օրի տարածվում էին և ոչ միայն հայ ժողովդրի այլ նաև ԽՍՀՄ այլ ժողովուրդների մոտ նույնպես: ԱՄԿ-ին անդամագրվում էին ԽՍՀՄ տարբեր երկրներից: Շահեն Հարությունյանը բանտարկվում է 2 անգամ և այնուհետև, 1985 թ.-ին, երբ Խորհրդային բանտերում էին նրա եղբայրը՝ Մարզպետ Հարությունյանը և որդին՝ Շանթ Հարությունյանը, հեռանում է Հայաստանից, բնակություն հաստատելով ԱՄՆ-ում: 1 տարի անց ԽՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության նախագահ՝ Գրոմիկոյի և Նախագահության քարտուղար՝ Մենթեշաշվիլու որոշմամբ, Շահեն Հարությունյանը զրկվում է ԽՍՀՄ քաղաքացիությունից՝ ԽՍՀՄ-ի դեմ թշնամական գործունեություն ծավալելու համար, որի արդյունքում էլ զրկվում է Հայաստան վերադառնալու հնարավորությունից: ԱՄՆ-ում, Շահեն Հարությունյանը շարունակում է պայքարը՝ ստեղծելով Սովետահայ քաղբանտարկյալների պաշտպանության հանձնախումբը, ինչպես նաև հրապարակում Երկունք թերթը՝ հիմնականում աջակցելով Պարույր Հայրիկյանի գլխավորած՝ ԱԻՄ-ին և Հայաստանի անկախության համար պայքարին:

Այդ ընթացքում Շահեն Հարությունյանը, ռուս ակադեմիկոս Յուրի Օռլովի և հետագայում Իսրայելի ներքին գործերի նախարար՝ Անատոլի (Նաթան) Շառանսկու հետ ընդունելության է արժանանում Սպիտակ տանը՝ հանդիպելով ԱՄՆ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանին: Հանդիպման ընաթցքում Շահեն Հարությունյանը Ռոնալդ Ռեյգանին խնդրեց միջամտել Խորհրդահայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում:

Պապիկս միացավ ԱՄԿ-ն հիմնադրած իր երկու ընկերներին՝ 1979թ.-ին գնդակահարված Ստեփան Զատիկյանին և 1989թ.-ին իր տանը մահացած Հայկազ Խաչատրյանին»: