կարևոր
2116 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 18:50

Արմեն Չարչյանի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն

Արմեն Չարչյանի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, կալանավորված Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։

Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորը օր առաջ պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբանը։

Նշենք, որ պրոֆեսորը օրեր առաջ էր հիվանդանոցից տեղափոխվել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, չնայած որ առողջական վիճակը թույլ չէր տալիս։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։