կարևոր
646 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 18:48

ՀՔԾ-ն Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան

ՀՔԾ-ն Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան

ՀՔԾ-ը կրկին դիմել է դատարան Առուշ Առուշանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությամբ։ Դատական հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնել է Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Այս պահին Առուշանյանի քրեական գործում փոփոխություններ տեղի չեն ունենցել, գործը դեռ նախաքննության փուլում է։ Սակայն ««Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը բնականաբար բարդություններ և դժվարություններ է առաջացնելու, բայց այլ տարբերակ չունենք»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մասնակելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։

Առուշ Առուշանյանիը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։