Հահաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լիխթենշթայնի ընտրանու դեմ խաղում։
Հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը, Վբեյմար Անգուլոն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի ընտրանուց կրեց առաջին պարտությունը և G խմբում զիջեց առաջատարի դիրքը։
Հայաստանի ազգային հավաքանը 5 հանդիպումից հետո 10 միավորով 2-րդ հորիզոնականում է։ Հավաքականը սեփական դաշտում ընդունելու է խմբի հետնապահին՝ Լիխթենշթայնին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխթենշթայն հանդիպումը կկայանա այսօր՝ 20։00-ին։
Աշխարհի առաջնության անցած մրցաշարում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում տարել էր երկու հաղթանակ՝ Չեռնոգորիայի (3:2) և Ղազախստանի նկատմամբ (2:0)։ Ընթացիկ մրցաշարում սեփական հարկի տակ արդեն առավելության է հասել Իսլանդիայի (2:0) և Ռումինիայի (3։2) հավաքականների նկատմամբ։