կարևոր
700 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-08 17:56

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ պետք է անցկացվի

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ պետք է անցկացվի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է՝ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, ինչո՞ւ պետք է Հանրապետության հրապարակում «փիսկիների ու աստղիկների» շոու լինի: Նա նշեց, որ ի հիշատակ զոհված տղաների՝ այդ օրը հրապարակում ռազմական շքերթ պետք է լիներ:

Մանրամասները՝ ArmLur.am տեսանյութում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն էլ գրել է.

««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:
Օր առաջ պետք է ձևակերպել համազգային միասնական օրակարգ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա» , - գրել է Ղազինյանը։