կարևոր
640 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 16:34

Գունագեղ տոնակատարության արժանի միակ օրը քո սատկելու օրն է լինելու. Ալիս Գևորգյան

Գունագեղ տոնակատարության արժանի միակ օրը քո սատկելու օրն է լինելու. Ալիս Գևորգյան

Զինվորի մայր, լրագրող Ալիս Գևորգյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության օրը զոհերի հիշատակին նվիրված գունագեղ տոնակատարություններով անցկացնելու հայտարարությանը։

«Գունագեղ տոնակատարության արժանի միակ օրը քո սատկելու օրն է լինելու..․ դուք կործանեցիք մեր երկիրը, սպանեցիք մեր լույս տղերքին, հավատը, ապրելու ցանկությունը, իսկ մենք լուռ հետևում ենք ձեր կիպրոսյան ու միկոնոսյան տժժիկներին, հարսանեկան հրավառություններին, խորհրդարանական մարտարվեստում ինքնադրսևորվող ողորմելիների խմբակային տրյուկներին, քայլած ուսապարկերի աննախադեպ ինքնավստահությամբ արտահայտվող անբարտավանություններին, գունագեղությունների գծով միջազգային «էքսպերտ» Գլենդելի քիսոյի հայաստանյան հյուրախաղերին, ազգային աղետը գլխներիս բերած «ժողովրդի» իշխանության գունագեղ ներկայացուցիչների ընտանեկան հանգստի գունագեղ լուսանկարներին…հիմա էլ թե բա ՝ համեստի մեջ գունագեղ տոնակատարություն: Ձեռքի հետ էլ օրվա գունագեղ ասուլիսին հետևեիր հայ ռազմագերիների գունագեղ խոշտանգումների ու սպանությունների վերաբերյալ, գուցե գունագեղ նոր մտքեր ծնվեին»։