կարևոր
1609 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 16:13

Վարժանքների ժամանակ ՌԴ ԱԻ նախարարի հետ հայտնի կինոռեժիսոր է զոհվել

Վարժանքների ժամանակ ՌԴ ԱԻ նախարարի հետ հայտնի կինոռեժիսոր է զոհվել

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը զոհվել է՝ Նորիլսկում միջգերատեսչական վարժանքների ժամանակ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին: 

Մելնիկը ժամանել էր Նորիլսկի վարժանքներին, որպեսզի ընտրի Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանման վայրը: Նա մահացել է նախարարի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զինիչևը փորձել է փրկել նկարահանող թիմի անդամին, որը սայթաքել է ժայռի եզրից և ընկել ջուրը: Նախարարը «ջուրն է նետվել՝ հարվածելով դուրս ցցված քարին»:

Ալեքսանդր Մելնիկը «Նոր երկիր» (2008) և «Տարածք» (2015) ֆիլմերի ռեժիսորն է: