կարևոր
223 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 15:09

Երևանում տեղի է ունեցել ավտովթար-վրաերթ

Երևանում  տեղի է ունեցել ավտովթար-վրաերթ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել: 

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan Tiida, Volkswagen Jetta և Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների, Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Մինչ հրշեջների ժամանումը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները հոսանկազրկել են Nissan-ը, փակել գազաբալոնի փականը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։