կարևոր
1729 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 14:58

Միայն վերջին ստորը կարող է այս պայմաններում գունագեղ, մասշտաբային նշել Անկախության օրը. Աղվան Վարդանյան

Միայն վերջին ստորը կարող է  այս պայմաններում գունագեղ, մասշտաբային նշել Անկախության օրը. Աղվան Վարդանյան

Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ անկախության 30 ամյակի միջոցառումները լինելու են «մասշտաբային, գունագեղ». «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- հայտաարրել է Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում անդրադարձավ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը.

«Տեսարանները, շոուները այս մարդու ձեռագիրն են: Այս սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության օրը, խոստանալ նշել գունագեղ, մասշտաբային, միայն վերջին ստորը կարող է նման հայտարարություն անել: Մենք այսօր այնպիսի ողբերգական հարվածներ ենք ստացել, այնքան է սահմանափակվել ՀՀ ինքնիշխանությունը, միջազգային հարաբերություններում ՀՀ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի. այս պայմաններում գունագեղ, մասշտաբային նշել անկախության օրը, ուղղակի զառանցանք է, աներեսության ևս մեկ դրսեւորում»: