կարևոր
220 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-08 13:46

ՔՊ-ն որոշել է Սյունիքի համայնքապետերի թեկնածուներին

ՔՊ-ն որոշել է Սյունիքի համայնքապետերի թեկնածուներին

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ հոկտեմբերի 17-ին կանցկացվեն ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով: Մարդիկ կընտրեն կուսակցություններ, կուսակցությունը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։

Կուսակցության փոխանցմամբ, վարչության որոշման համաձայն՝

  • Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,
  • Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

Սյունիքում ՔՊ-ն ցուցակը կգլխավորեն.

  • Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,
  • Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,
  • Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,
  • Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ իշխանությունը հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ: 

Այս պահին կալանավորված է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը, Մեղրի և Սիսիանի համայնքների՝ հրաժական ներկայացրած ղեկավարներ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը:

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: