կարևոր
412 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 12:45

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի դպրոցներ

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի դպրոցներ

Սեպտեմբերի 6-ին և 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Ստեփանակերտ քաղաքի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող՝ Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպել տնօրենների և ուսուցչական կազմի հետ։ Գրել է ԱՀ ՄԻՊ-ը:

«Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների կրթության և ուսուցիչների աշխատանքային իրավունքները՝ ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են այդ ոլորտում Պաշտպանի ունեցած լիազորությունները և կատարված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի, մասնավորապես՝ շենքային պայմանների, դասապրոցեսներիի հերթափոխի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների սակավության հետ կապված և մի շարք այլ խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան փուլում տիրող իրավիճակին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերին:

Հանդիպման վերջում աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել ցանկություն հայտնած ուսուցիչների հետ»: