ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հովսեփյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է։
«Աղվան Հովսեփյանը ծննդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի, թե նա ընկճվելու է։
Ընդհակառակը։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։
Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով», - գրել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել էր Աղվան Հովսեփյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը: