կարևոր
379 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 11:04

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք

Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Ունենք 334 առողջացած, 15 մահվան դեպք: