կարևոր
487 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 10:56

Արցախի հարցով նախագիծը «Հայաստան» խմբակցությունը կրկին ներկայացրել է քննարկման

Արցախի հարցով նախագիծը «Հայաստան» խմբակցությունը կրկին ներկայացրել է քննարկման

Օգոստոսի 10-ին՝ ուրբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ է նշանակված: Օրակարգում մեկ հարց է. «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի քննարկում՝ վերանվանել Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել՝ Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով: Հիմնական զեկուցողն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Օգոստոսի 27-ի նիստին հարցը հետաձգվել էր՝ նախագիծը լրամշակելու նպատակով: Իսկ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժել էր Արցախի հարցերով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկը։

 Ըստ Աժ նոր որոշման նախագծի, Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներում որևէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կենսական և կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման, հայկական երկու հանրապետությունների միջև օրենսդրության մոտարկման և այլ հարցերի վերաբերյալ։

Նախագիծը, ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության համաձայն, Սահմանադրությանը հակասող նորմեր չի պարունակում։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատճառաբանել, թե նախագիծը խնդիր ունի Սահմանադրության, օրենսդրության հետ, ու պետք է որոշի՝ ընդունել կամ մերժել ընդդիմության առաջարկը։