18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ զանգվածների, Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների և նրբանցքների, Արմենակյան, Հովսեփյան, Ամառանոցային, Նորքի այգիներ, Դավիթ Բեկի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ-Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: