կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-08 09:03

Այսօր սեպտեմբերի 8-ն է. այս օրը աշխարհում նշվում է որպես գրագիտության միջազգային օր

Այսօր սեպտեմբերի 8-ն է. այս օրը աշխարհում նշվում է որպես գրագիտության միջազգային օր

Սեպտեմբերի 8-ը տարվա 243-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 194 օր։

Այս օրը աշխարհում նշվում է որպես գրագիտության միջազգային օր:

1380 թ. - Կուլիկովոյի ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության մատնեցին Ոսկե հորդայի զորքերին:

1504 թ. - Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանը ներկայացրեց իր նշանավոր Դավիթ արձանը:

1636 թ. - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվեց Հարվարդի համալսարանը:

1701 թ. - Կոստանդնուպոլսում հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը:

1841 թ. - ծնվել է Անտոնին Դվորժակը, նշանավոր չեխ երգահան (մահ. 1904 թ.):

1889 թ. - ծնվել է Ալեքսանդր Ալեքսանդրյանը, հայ կոմպոզիտոր, երաժիշտ (մահ. 1970 թ.):

1900 թ. -Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով մահացավ մոտ 8000 մարդ:

1930 թ. - սքոչի առաջին փորձնական նմուշը Չիկագոյում ուղարկվեց գնորդին:

1991 թ. - Մակեդոնիան անկախացավ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից: