կարևոր
940 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 23:55

ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք՝ Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ. Թևան Պողոսյան

ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք՝ Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ. Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ այսօր արված հայտարարության առնչությամբ գրում է.

«ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք էլի....Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք ...»

Հայաստանի սահմաները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են։ Քարտեզ, տեղանքի անվանում, ճանաչման փաստաթուղթ... Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։

Հուսամ կլուսավորեք, որ մարդ բան հասկանա, այլ պարագայում այս հայտարարության իմաստը ո՞րն է, Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ: