կարևոր
928 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 23:39

Կառավարության վաղվա օրակարգում է Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը

Կառավարության վաղվա օրակարգում է Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը

Կարեն Սարգսյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է  Կառավարության վաղվա՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում:

Կարեն Սարգսյանն օրեր առաջ ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:

Նշենք, որ Կարեն Սարգսյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2020թ-ի փետրվարի 6-ին:

Սարգսյանը 2019թ. մայիսի 4-ից 2019թ. նոյեմբերի 15-ը եղել է  «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն: 2019թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ և պաշտոնավարել մինչև 2020թ. փետրվարի 2-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Սարգսյանին, արդյոք երկար է ղեկավարելո՞ւ, քանի որ խոսակցություններ կան որ տեղափոխվելու է մարզպետի պաշտոնում:

Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ ոնց կորոշի մեր ղեկավարը: