Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 2 հայ գերիին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը:
Վերադարձող 2 գերին հուլիսի 14-ին Սեւ լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին:
Արթուր Նալբանդյանի ու վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ կապը կորել էր հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ էին կատարում:
Նշենք, որ 2 հայ գերիի փոխարեն Երեւանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւին, որը օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանում գերիության մեջ հայտնվածներից մինչ այս պահը Հայաստան է վերադարձվել 105 գերի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ ավելի քան 200 հայ ռազմագերի եւ պատանդ պահվող անձ:
Ավելի շուտ տեղեկացրել էինք, որ Բաքվից 2 հայ ռազմագերի է վերադառնում Երեւան։