կարևոր
604 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 21:12

ՀՀ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Արդարադատության նախարարությունից՝ Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ապահովելու հետ կապված

ՀՀ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Արդարադատության նախարարությունից՝ Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ապահովելու հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզաբանումներ է պահանջել Արդարադատության նախարարությունից՝ թե ինչպես է ապահովվելու պատգամավոր Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկում:

«Երկիրն այսօրի» հետ զրույցում ՄԻՊ-ի գրասենյակից նաեւ հայտնել են, որ պրոֆեսոր Չարչյանի երկրորդ կալանավորումից հետո իրենց ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, մի քանի անգամ այցելել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Առանձնազրույցի եւ բժշկական փաստաթղթերի հիման վրա Պաշտպանի աշխատակազմն առաջարկել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Հիշեցնենք, որ սրտամկանի սուր ինֆարկտով հոսպիտալացված Արմեն Չարչյանին՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքացիական հիվանդանոցից  կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ: