կարևոր
1051 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 20:42

Բաքվից 2 հայ ռազմագերի է վերադառնում Երեւան

Բաքվից 2 հայ ռազմագերի է վերադառնում Երեւան

Բաքվից 2 հայ ռազմագերի է վերադառնում Երեւան: Ըստ Սպուտնիկ Արմենիա գործակալության՝  Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը:

Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Հայ գերիների փոխարեն Երեւանը Բաքվին է փոխանցելու Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւին:

Հիշեցնենք` օգոստոսի 25 -ին Ջամիլ Բաբաեւը մտել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխա է եղել։