կարևոր
1666 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-07 20:37

ՀՀ ԱԳՆ արձագանքը Արցախի օկուպացված տարածքներում թուրք-ադրբեջանական վարժանքների անցկացմանը

ՀՀ ԱԳՆ արձագանքը Արցախի օկուպացված տարածքներում թուրք-ադրբեջանական վարժանքների անցկացմանը

Այս օրերին Արցախի բռնազավթած տարածքներում, Բերձթրի մերձակայքում, Քաշաթաղի շրջանում ընթանում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին, նշել է.

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։