կարևոր
289 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 20:29

Մարտունի քաղաքում այրվել է մոտ 200 հա խոտատարածք

Մարտունի քաղաքում այրվել է մոտ 200 հա խոտատարածք

Սեպտեմբերի 6-ին ժամը 16:05-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել՝ Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և թփուտներ:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:

Հաշվի առնելով հրդեհի մակերեսը՝ օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին , մարվել`ժամը 18:50-ին:

Հրդեհաշիջմանը մասնակցել են նաև 5 բնակիչ՝ Մարտունի քաղաքից:

Նախնական տվյալներով Մարտունի քաղաքի հարակից տարածքում այրվել է մոտ 200 հա չոր խոտատարածք և թփուտներ:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: