կարևոր
481 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-07 19:14

ԱՀ Ոստիկանությունն ամրագրում է ադրբեջանական կողմի հանցավոր արարքների հետևանքները

ԱՀ Ոստիկանությունն ամրագրում է ադրբեջանական կողմի հանցավոր արարքների հետևանքները

Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները,- հայտնում են Արցախի դատախազությունից։

«Ակհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»: