25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին, իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին՝ Հայաստանին այս ծանր ժամանակաշրջանում աջակցելու համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին` Հայաստանում իրականացրած արդյունավետ առաքելության համար։
Իր հերթին դեսպանը գոհունակությամբ նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդի բազմադարյա հարուստ մշակույթը և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությանը և այդ գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: