18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 հասցեում, բնակելի շենքի 3-րդ հարկից ծուխ է նկատվում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են բնակելի շենքի 3-րդ մուտքի բնակիչներին և բնակարանից դուրս հանել այրվող իրերը:
Հրշեջ փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը և մարել, այն չի տարածվել հարևան բնակարաններում:
Հրդեհի հետևանքով տուժած և զոհ չկա: