12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայությունից «Երկիրն այսօրի» հետ զրույցում տեղեկացրել են, որ օգոստոսի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ միայն Գեղամ Մանուկյանին վերաբերող դրվագով է քրեական գործ հարուցվել, մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Իսկ օգոստոսի 24-ին տեղի ունեցած քաշքշուկների դրվագով նախաքննական մարմնում դեռ նյութեր են նախապատրաստվում: Խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ուժի կիրառմամբ նիստերի դահլիճից հեռացնելու դեպքի մասին է: